Անցածս ժամանակի որոշ մասեր կուզեի հետ տալ ու վերապրել այդ ամենը. Օլյա Հակոբյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Անցածս ժամանակի որոշ մասեր կուզեի հետ տալ ու վերապրել այդ ամենը. Օլյա Հակոբյան. life.panorama.am

Դերասանուհի Օլյա Հակոբյանը Life.panorama.am-ի այսօրվա զրույցում հայտնել է, որ «Շանթ Պրեմիում»-ով  հեռարձակվող «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի հետևորդները շուտով իրեն նոր կերպարում կտեսնեն:

«Առաջարկը ստացա իմ շատ սիրելի «Շանթ» հեռուստաընկերությունից, և քանի որ թիմն ինձ հարազատ էր և կերպարն էլ հետաքրքիր, համաձայնեցի: Այստեղ մարմնավորում եմ Մարինկա Խաչատրյանի հերոսուհու հորաքրոջ կերպարը, ով հատուկ եկել է նրան տիրություն անելու, քանի որ նրա հերոսուհին շատ երես առած, սանձարծակ աղջիկ է: Հերոսուհուս դրական, կամ բացասական երանգ տալը դժվար է, բայց միանշանակ խիստ կնոջ եմ մարմնավորում»,- պատմեց դերասանուհին:

«Այստեղ հավաքված են հիմնականում «Թաքնված սեր» հեռուստասերիալի թիմը: Ինտեգրվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք: Իսկ ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ բավականին լավ ենք միմյանց հասկանում, կարճ քննարկումներից հետո անմիջապես ընդհանուր հայտարարի ենք գալիս ու անցնում գործի: Ողջ թիմի հետ միշտ էլ մտերմ եմ եղել, իսկ նրանց հետ աշխատելը առավել հաճելի է»,- նկատեց նա:

Արդեն գործող և սիրված նախագծում մուտք գործելը Օլյայի համար դժվարոթյուն չէ, միակ դժվարությունը, ըստ դերասնուհու, կայանում է նրանում, որ մինչ այս չի հետևել սերիալի զարգացումներին և հիմա նրա համար ամեն բան նոր է: Այնուամենայնիվ, Օլյան պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերը լավ արդյունք ունենալու համար:

«Էլենի օրագրոում» Օլյա Հակոբյանի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն երկուշաբթիից: Իսկ բացի այս հեռուստասերիալը, դերասանուհին պատրաստվում է նկարահանվել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության արտադրության նոր ֆիլմաշարում, որը բաղկացած կլինի 40 սերիայից:

«Դեկտեմբերին կնկարահանվեմ նոր ֆիլմաշարում, որը կոչվում է «Երկրորդ հարկ»: Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին: «Երկրորդ հարկ»-ի ռեժիսորն է Արթուր Վարդանյանը, նկարահանումները դեռևս սկսված չեն, այդ պատճառով առավել մանրամասն խոսել չեմ կարող»,- նշեց Օլյան:

Դերասանուհին նախկինում Life.panorama.am-ին պատմել էր իր մոնոներկայացման գաղափարի մասին: Հետաքրքրվելով, թե ի՞նչ փուլում են գտնվում այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանեց.

«Հիմա ընդմիջում ենք տվել՝ արդեն եկող տարվա սկզբին շարունակելու նպատակով: Արդեն բավականին փորձեր ունեցել ենք: Այն կոչվում է «Ժամանակի մեքենա», հեղիակը Վահե Քոչարն է: Պետք է խոստովանեմ, որ մոնոներկայացմամբ հանդես գալը շատ բարդ է անգամ թատրոնում երկար տարիներ աշխատող դերասանի համար, իսկ ինձ համար՝ առավել ևս, քանի որ բավականին ժամանակ է, ինչ թատրոնին անգամ մոտ չեմ գնացել: Այս աշատանքն ինձ համար չափազանց պատասխանատու է, երևի սրանից ավելի լուրջ չեմ աշխատել և ոչ մի նախագծում»:

Մոնոներկայացման բովանդակային իմաստը կայանում է նրանում, որ եթե մարդ կարողանա ժամանակը հետ տալ, ապա ինչը կցանկանար հետ բերել և առհասարակ, արդյոք ճիշտ կլիներ նորից հետ գնալ և բախվել անցյալի հետ: Մեր հարցին, որ եթե Օլյան հնարավորություն ունենար իր կյանքում ևս հետադարձ տոմս գտնել, ի՞նչ կաներ, նշեց.

«Դա շատ բարդ ու հակասական հարց է: Իհարկե, անցածս ժամանակի որոշ մասեր կուզեի հետ տալ ու վերապրել այդ ամենը, իսկ որոշ մասեր պարզապես կցանկանայի ջնջել: Բայց ինչպես ներկայացման գաղափարներից մեկն է հուշում՝ արդյոք պատրաստ ենք կրկին բախվել ու անցնել այն ամենի միջով, որով անցել ենք, միայն նրա համար, որ կրկին ապրենք մեր կյանքի լավագույն պահերը: Սա մեծ խնդիր է, որի շուրջ մտածելն ու Ձեր հարցին պատասխանելը շատ դժվար է»:

life.panorama.am



Նման նյութեր