Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման
Advertisement 1000 x 90

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի և երեք ամիս ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել վճարել տուգանք 6000 թուրքական լիրայի (շուրջ 1500 ԱՄՆ դոլար) չափով: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ջեմալի դեմ մեղադրանք էր ներկայացվել դեռ ամիսներ առաջ, սակայն դատարանը նրան արդարացրել էր:

Բողոքարկումից հետո դատարանը նոր վճռում որոշել է, որ Ջեմալը պարբերականների մեկում հրապարակված հոդվածում, գրելով Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասին, որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում, գովաբանել է նրանց:



Նման նյութեր