Կոլումբիացի հայտնի երգչուհի Շաքիրան մի շարք համերգներ է չեղարկել Եվրոպայում ձայնալարերի խզվելու պատճառով: Այդ մասին հայտնել է իր Instagram-ում: Սկզբում Շաքիրան չեղարկել է նոյեմբերի 8-ի համերգը գերմանական Քյոլնում:
Այնուհետև նա գրել է, թե հույս ուներ, որ կկարողանա ձայնը վերականգնել նախքան նոյեմբերի 10-ը Փարիզում պլանավորած համերգը:
«Վերջին մի քանի օրերը ես նվիրել եմ ձայնալարերիս բուժմանը: Մեծ հույս ունեի, որ կապաքինվեմ և կերգեմ Փարիզում: Այնուամենայնիվ, ցավոք, դա հնարավոր չեղավ, և իմ բժիշկները խորհուրդ տվեցին խնայել ձայնս»,- գրել է երգչուհին:
Շաքիրան հայտնել է, որ չեղարկվում են նոյեմբերյան համերգները Փարիզում, Անտվերպենում և Ամստերդամում:
«Մենք աշխատում ենք հաստատել համերգների նոր ամսաթվեր»,- հավելել է նա: