
Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «euronews»-ը, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ: