Իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն ճանաչվել է Չինաստանի 2017թ. սուպերլիգայի լավագույն մարզիչ:
«Տյանցզին Ցյուանցզյանը» իտալացի մասնագետի գլխավորությամբ զբաղեցրել է առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Կանավարոն իր պարգևը ստացել է «Յուվենտուսի» իր նախկին թիմակից Պավել Նեդվեդից:
Նշենք, որ Կանավարոն մրցաշրջանի ավարտից առաջ գլխավորել է «Գուանչժոու Էվերգրանդը», որը 7-րդ անգամ անընդմեջ դարձել է Չինաստանի չեմպիոն: