Մարոկկոյի հավաքականը` Մունդիալ-2018-ի 25-րդ մասնակից
Advertisement 1000 x 90

Մարոկկոյի հավաքականը` Մունդիալ-2018-ի 25-րդ մասնակից

Մարոկկոյի հավաքականն Աշխարհի 2018թ. առաջնության ուղեգիր է նվաճել:

Որակավորման փուլում Մարոկկոն կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել Կոտ-դ’Իվուարի դարպասը և դառնալ C խմբի առաջատար:

Այսպիսով, Մարոկկոյի ընտրանին դարձալ «Մունդիալ-2018»-ի 25-րդ մասնակիցը և չորրորդը Աֆրիկայի ընտրական գոտուց: 26-րդ մասնակիցը Թունիսի հավաքականն է, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Լիբիայի հետ (0:0):

Ավելի վաղ «Մունդիալ-2018»-ի ուղեգիր են նվաճել Անգլիան, Բելգիան, Բրազիլիան, Գերմանիան, Իրանը, Իսպանիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Նիգերիան, Կոստա Ռիկան, Լեհաստանը, Եգիպտոսը, Իսլանդիան, Սերբիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Արգենտինան, Կոլումբիան, Պանաման և Սենեգալը: Ռուսաստանը մրցաշարն ընդունող երկիրն է:

Վերջին անգամ Մարոկկոյի ընտրանին մասնակցել է Աշխարհի 1998թ. առաջնությանը:

armsport.am