
Լոնդոնի «Չելսի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Իսկոյի մասին
«Ես կցանկանայի տեսնել Իսկոյին «Չելսիում»: Սակայն այս պահին նա «Ռեալի» ամենակարևոր խաղացողն է: Հավաքականում նա նույնպես գլխավոր դերակատարներից մեկն է: Նրան հնարավոր չէ կանգնեցնել, երբ զգում է իր կարևորությունը:
Ամբողջ աշխարհը տեսնում էր այդ ամենը մինչ այն պահը, երբ նա դարձավ «Ռեալի» առաջատարը: Նա կարողանում է փոխել խաղի ընթացքը և արդյունք ապահովել: Իսկոն պարում է գնդակի հետ»,- Մորատայի խոսքերը մեջբերում է «Cabndera ser»-ը: