
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի` հարձակվող Անտոնի Մարսիալի հասցեին:
«Ես տեսնում եմ, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Անտոնին հրաշալի մինչմրցաշրջան է անցկացրել: Մրցաշրջանի սկզբնամասում նա շատ է օգնել թիմին:
Անտոնին մեծ տաղանդ ունի: Մարսիալը լավագույններից մեկն է, ում հետ ես մարզվել եմ խաղադաշտում: Նա դեռ երիտասարդ է և կարող է մեծ առաջընթաց ունենալ»,- Պոգբայի խոսքն է մեջբերում «MUTV»-ն: