Մ19. Դրամատիկ պայքարում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի ընտրանու հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մ19. Դրամատիկ պայքարում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի ընտրանու հետ

Լյուքսեմբուրգի Վիլց քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը:

Հանդիպումն անցավ չափազանց դրամատիկ պայքարում և ավարտվեց 3:3 հաշվով: Խաղի ընթացքում երկու անգամ մեր ընտրանին առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականից աչքի էր ընկել Վահան Բիչախչյանը: Երկրորդ կեսում Շոտլանդիայի ընտրանին կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն մեր հավաքականը Բիչախչյանի չափազանց գեղեցիկ գոլի շնորհիվ ևս մեկ անգամ առավելություն ստացավ:

64-րդ և 69-րդ րոպեներին Շոտլանդիայի ընտրանին 11 մետրանոց հարվածների իրավունք վաստակեց և կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն հանդիպման վերջին գոլը խփեցին մեր ընտրանու խաղացողները: 78-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և հաշիվը դարձրեց 3:3:

Մեր ընտրանին հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով.

12․ Նիկոլաոս Մելիքյան, 2․ Հրաչյա Գեղամյան, 3․ Էրիկ Ղարիբյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 6․ Էրիկ Վարդանյան, 7․ Կարեն Մելքոնյան, 10․ Արմեն Նահապետյան, 11․ Հովհաննես Հարությունյան, 14․ Դավիթ Նալբանդյան, 17․ Արման Ասիլյան, 18․ Վահան Բիչախչյան

Շոտլանդիա-Հայաստան` 3:3

Գոլերը` Ջոնսթոն (47, 69, 11մ), Աիտչիսոն (64, 11մ) – Բիչախչյան (11, 55), Մելքոնյան (78)

Այս խաղից հետո Շոտլանդիան 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Չեխիան 3 միավոր ունի: Հայաստանը 1 միավորով երրորդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է Լյուքսեմբուրգը, որը միավոր չի վաստակել:

armsport.am