7 քայլ, որոնք կստիպեն նյութափոխանակությանն աշխատել ամբողջ ուժով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 քայլ, որոնք կստիպեն նյութափոխանակությանն աշխատել ամբողջ ուժով

Adme.ru-ն գրում է, որ ինքնազգացողությունը լավացնելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար նախևառաջ հարկավոր է ուշադրություն դարձնել նյութափոխանակությանը։ Եթե նյութափոխանակությունը դանդաղ է, ձեր ջանքերը կարող են զրոյական արդյունքի բերել։ Այս 7 քայլերը ձեզ կօգնեն արագացնել նյութափոխանակությունը։ Կարևոր է, որ սրանք սովորություն դառնան, ինչը կապահովի դրական արդյունքը։

1-ին քայլ։ Սկսում ենք ավելի շատ հեղուկ օգտագործել։ Երբ օրգանիզմին չի բավարարում ջրի քանակը, այն սկսում է ավելի քիչ կալորիաներ այրել։ Լյարդը սկսում է աշխատել ջրի հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Նյութափոխանակությունն արագացնելու համար հարկավոր է ջուր և կանաչ թեյ խմել։

2-րդ քայլ։ Սկսում ենք օրգանական մթերք օգտագործել։ Սկսեք ուտել մտածելով։ Սննդակարգից բացառեք մթերքը, որը հակաբիոտիկներ է պարունակում, աճեցված է սինթետիկ պարարտանյութերի օգնությամբ։ Դրանք բոլորը դանդաղեցնում են նյութափոխանակությունը։

3-րդ քայլ։ Սովորում ենք վաղ արթնանալ։ Արևի լույսն ազդում է նյութափոխանակության և էներգիայի օգտագործման վրա։ Վաղ արթնանալն օրգանիզմին կօգնի կարգավորել կենսաբանական գործընթացները։

4-րդ քայլ։ Կարգավորում ենք նյութերի քանակը, որոնք օգնում են նյութափոխանակությանը։ Հարկավոր է սննդակարգ ներառել կաթնամթերք, որն օրգանիզմը կապահովի կալցիումով։ Այն հարկավոր է ճարպերի այրման և մկանային զանգված ձեռք բերելու համար։ Անհրաժեշտ է կարգավորել նաև երկաթի քանակը, որպեսզի մկաններն անհրաժեշտ քանակով թթվածին ստանան։ Սովորական աղը փոխարինեք յոդացված աղով, որը կօգնի պահպանել վահանաձև գեղձի առողջությունը։

5-րդ քայլ։ Մեծացնում ենք ֆիզիկական ակտիվությունը։ Ֆիզիկական ակտիվության ցանկացած տեսակ ակտիվացնում է նյութափոխանակությունը։ Մկաններն էներգիայի կարիք ունեն նույնիսկ այն ժամանակ, երբ հանգստանում ենք։ Վազեք, մարզվեք մարզասրահում, պարեք… այս ամենը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։

6-րդ քայլ։ Շտկում ենք սննդակարգը։

  • Հարկավոր է ուտել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ։
  • Ընդմիջումներն անում ենք հազվադեպ և ընտրում ենք առողջ մթերք։
  • Չենք բացառում ածխաջրերի օգտագործումը, բայց դրանք չափի մեջ ենք օգտագործում։

Ոչ հաճախակի սնվելու դեպքում օրգանիզմը սկսում է էներգիա խնայել՝ վախենալով չստանալ նորը։ Հաճախ ընդմիջումներն անելն ու դրա ընթացքում վնասակար մթերք օգտագործելը կանգնեցնում են ճարպերի այրման գործընթացը։

7-դ քայլ։ «Ոչ» ենք ասում սթրեսին։ Երբ մշտապես լարված ենք և օրգանիզմին թույլ չենք տալիս հանգստանալ, նյութափոխանակությունը դանդաղում է։ Սովորեք դիմակայել սթրեսին և հանգստանալ՝ առանց վնասակար սովորությունների օգնությանը դիմելու։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը