Esotericblog.ru-ն առաջարկում է թեստ, որի օգնությամբ կարող եք վեր հանել բնավորության գաղտնի գծերը։ Ընտրեք այն ծաղիկը, որը ձեզ ամենաշտն է դուր գալիս, ու կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր անձի մասին։
#1։ Նախքան տոներն անմոռանալի երեկույթ եք ծրագրում մտերիմների համար։ Միշտ շրջապատված եք ընկերներով։ Աջակցում եք նրանց, գտնում ճիշտ բառեր՝ նրանց հանգստացնելու ու խորհուրդներ տալու համար։ Այս ծաղիկը խորհրդանշում է գեղեցկությունը։
#2։ Անսպառ էներգիա ունեք։ Ձեր աուրան գրավում է մարդկանց։ Նրանց ոգեշնչում եք ձեր էներգիայով, ստեղծագործական կարողություններով։ Ձեզ հետ միշտ ուրախ է։ Այս ծաղիկը խորհրդանշում է մաքրությունն ու գեղեցկությունը։ Լավատես եք, հետաքրքրասեր ու նախաձեռնող. իդեալական համադրություն։
#3։ Վարդի նման չքնաղ եք։ Մարդկանց դուր է գալիս ձեր կողքին լինել, քանի որ միշտ ասում եք այն, ինչ մտածում եք։ Կարմիր վարդի ընտրությունը վկայում է այն մասին, որ խիզախ եք, ազնիվ։ Միշտ ծրագրում եք ապագան, բազմաթիվ ծրագրեր ունեք։ Գիտեք՝ ինչ եք ուզում, և չեք վախենում գնալ երազանքի ետևից։ Բայց հիշեք, որ հարկավոր է վայելել ներկան։
#4։ Սև վարդը հազվագյուտ ծաղիկ է։ Դուք ևս այդպիսին եք։ Ոչ ոք չի կարող կրկնօրինակել ձեզ։ Միակն եք ձեր տեսակի մեջ, և դա ձեզ արժեքավոր է դարձնում։ Լիդեր եք։ Մարդկանց ձգում եք դեպի ձեզ։
#5: Գարունը ձեր եղանակն է։ Նույնիսկ, երբ դեռ սառն է, դուք ծաղկում եք։ Այս ծաղիկը խորհրդանշում է ճանաչումն ու սերը։ Ջերմ սիրտ ունեք, սիրող բնավորություն, բայց կարողանում եք ղեկավարել զգացմունքներն ու զգացմունքային լինել։ Երբ սիրահարվում եք, սիրում եք ողջ սրտով և, որպես կանոն՝ ամբողջ կյանքի համար։
#6։ Աշխարհի ցանկացած վայրում ձեզ տանն եք զգում։ Այս ծաղիկը համարվում է ամենագեղեցիկներից մեկը։ Արտասովոր եք։ Այս ծաղիկը խորհրդանշում է հպարտությունն ու կանացիությունը՝ ձեր անձի կարևոր կողմերը։ Շատ եք աշխատում և հասնում եք ձեր նպատակներին։ Ընկերները հաճախ են ձեզ դիմում՝ խորհուրդ ստանալու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը