Marketium.ru-ն ներկայացրել է 16 պոտենցիալ նշան, որոնք կարող են վկայել քաղցկեղի առկայության մասին, սակայն հաճախ արհամարհվում են մարդկանց կողմից։
Քաշի անբացատրելի նվազում։ Եթե սննդակարգն ու կենսակերպը որևէ կերպ չեն փոխվել, իսկ քաշը համառորեն նվազում է, հնարավոր է՝ խնդիրը կրծքագեղձի, թոքերի կամ հաստ աղու քաղցկեղն է։
Արագ վրա հասնող հյուծվածություն և թուլություն։ Եթե արագ եք հյուծվում և թուլանում, իսկ լիարժեք քունն ու սնունդը չեն օգնում վերականգնել ուժերը, պատճառը կարող է այս հիվանդությունը լինել։ Հիշեք, որ սա կարող է վկայել բազմաթիվ այլ հիվանդությունների մասին։
Հաճախակի տենդ և վարակ։ Տենդը վկայում է օրգանիզմում վարակի առկայության մասին, որից օրգանիզմը փորձում է ազատվել։ Մշտական տենդը կարող է վկայել նաև լիմֆոմայի առկայության մասին։ Լեյկեմիան ևս առաջացնում է գրիպանման երևույթներ, ինչպես նաև՝ հոգնածություն, հաճախակի վարակներ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
Շնչահեղձություն և շնչառություն, որն ուղեկցվում է ձայներով։ Այս երևույթները կարող են առաջանալ թոքերի քաղցկեղի հետևանքով։ Այն սեղմում է շնչուղիները։ Բայց հարկավոր է նաև նշել, որ այս նշանները կարող են նկատվել նաև ասթմայի և բրոնխիտի դեպքում։
Քրոնիկական հազ, ցավ կրծքավանդակում։ Թվարկված նշանները կարող են վկայել լեյկեմիայի կամ թոքերի քաղցկեղի առկայության մասին։ Եթե ձայնը 6 շաբաթից ավելի խռպոտ է, հարկավոր է դիմել բժշկի։ Այս նշանը կարող է նկատվել քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում։
Փքվածություն։ Առանց պատճառի փքվածությունը հաճախ կարող է վկայել ձվարանների քաղցկեղի առկայության մասին։ Այս դեպքում կարող է նկատվել նաև հագեցում սննդի փոքր քանակից։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Քրոնիկական այրոց։ Դեպքերի մեծամասնությունում խոսքը թթվային ռեֆլյուքսի մասին է։ Իհարկե, հարկավոր է հիշել նաև այն մասին, որ քրոնիկական այրոցը կարող է վկայել կերակրափողի քաղցկեղի մասին։
Խնդիրներ աղիների հետ։ Եթե դեֆեկացիայի հետ երբեք խնդիրներ չեք ունեցել և հանկարծ խնդիրներ եք նկատել, որոնք չեն անցնում 4 շաբաթվա կամ ավելի երկար ժամանակի ընթացքում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Սա կարող է վկայել աղիների քաղցկեղի մասին։
Դժվարություններ կլման ընթացքում։ Կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղը խնդիրներ են առաջացնում կլման ընթացքում։ Կարող է նաև այրոց և ցավ նկատվել։ Դեպքերի մեծամասնությունում քաղցկեղի այս տեսակը բավական ուշ է արտահայտվում։ Այդ պատճառով հարկավոր է ուշադրություն դարձնել նկարագրված նշաններին։
Դեղնածություն։ Այս դեպքում մաշկն ու աչքերը դեղնում են։ Սա նկատելը շատ հեշտ է։ Այս նշանները վկայում են երիկամների կամ լեղապարկի հետ կապված խնդիրների առկայության մասին։ Իհարկե, խնդիրը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լինել։
Ուռուցքներ։ Եթե մարմնի վրա ուռուցքներ եք նկատել, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, հատկապես, եթե այն չի անցնում 3 շաբաթ անց։ Խնդիրը կարող է ոչ միայն քաղցկեղը լինել, սակայն մասնագետի հետ խորհրդակցելն ավելորդ չի լինի։
Նոր խալեր կամ դրանց փոփոխություն։ Մաշկի փոփոխությունների մեծ մասը նորմալ երևույթ է։ Սակայն հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, եթե խոցերը չեն լավանում, նկատվում են ծալերի գույնի, չափերի զգալի փոփոխություններ։
Եղունգների փոփոխություն։ Քաղցկեղի առկայության մասին կարող են վկայել եղունգների տակ առկա սև կամ շագանակագույն հետքերը, սպիտակ կամ գունատ եղունգները։
Ցավ որովայնում։ Այս դեպքում կարող է նկատվել նաև ծանրություն, ինչպես նաև աղիների վարքագծի փոփոխություն։ Հիշեք, որ նկարագրված խնդիրները կարող են լիովին այլ պատճառներ ունենալ։
Ցավ, որ շարունակվում է 4 շաբաթից ավելի։ Պարտադիր չէ, որ խնդիրը կապված լինի քաղցկեղի հետ, սակայն մասնագետի խորհրդակցությունն ավելորդ չի լինի։
Արյունահոսություն։ Մեզի մեջ արյան առկայությունը կարող է վկայել ոչ միայն վարակի, այլև թոքերի և միզապարկի քաղցկեղի առկայության մասին։ Արտաթորանքի մեջ արյան առկայությունը կարող է թութքի, ինչպես նաև աղիների քաղցկեղի նշան լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը