Հայաստանը ներկայացնող 4 երիտասարդ շախմատիստներ այսօր մեկնարկում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Առաջնությունն անցկացվում է Իտալիայի Տարվիզիո քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 25-ին:



