Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ կնոջից հեռանալուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի՝ բնակարան է նվեր ստացել Մոսկվայի հայ գործարարներից։ Այն գտնվում է իր թատրոնից ոչ հեռու՝ Մոսկվայի հարավարևմտյան Վորոբյովի գորիում։
Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ 82-ամյա արտիստի հարմարավետ կյանքի համար։ Արված է շքեղ վերանորոգում, բնակարանը հիանալիորեն կահավորված է։ «Նա արդեն սեփական բնակարան ունի և այսօրվանից այնտեղ է ապրում։ Կարծում եմ՝ պատմությունն ավարտվեց»,-ասել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։
armenia.im