Իտալուհին դատի է տվել նախկին ամուսնուն քչախոսության համար
Advertisement 1000 x 90

Իտալուհին դատի է տվել նախկին ամուսնուն քչախոսության համար

Իտալական Կիվասո քաղաքի բնակչուհին դատական հայց է ներկայացրել նախկին, սակայն մինչև հիմա իր հետ նույն հարկի տակ ապրող ամուսնու դեմ՝ նրան քչախոսության մեջ մեղադրելով, հայտնում է La Repubblica-ն:

57-ամյա գործարարը մեղադրվում է ընտանիքի անդամների նկատմամբ դաժան վարք ցուցաբերելու մեջ: Իտալուհին կարծում է, որ տևական ժամանակ ընտանիքի հետ չխոսող ամուսինը փորձում է կոտրել իրենց հոգեբանական կայուն վիճակը:

Դատարանն ընդունել է կնոջ հայցը: Դատավճիռը հրապարակվելու է փետրվարի 28-ին:

yerkir.am



Նման նյութեր