2010 թվականի օգոստոսի 20-ին Չիլիի հանքահորերերից ﬔկում, որը գտնվում էր անապատում` 700 ﬔտր խորության վրա տեղի
ունեցած ﬕջադեպը երկար ժամանակ համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր։
33 հանքափորեր հայտնվել էին թակարդում և չէին կարողանում դուրս գալ հանքահորից։ Փրկարարների գործողություններից ﬕայն 69 օր հետո հաջողվեց դուրս հանել նրանց։ Մինչ շատ հետևողներ համակ ուշադրությամբ հետևում էին հանքափորերերի ճակատագրին, ոմանց մոտ իրենց բիզնեսը գովազդելու համար հրաշալի հնարավորություն դարձավ։
Արևային ակնոցների արտադրող «Oakley» ընկերությունը թակարդված հանքափորերից աﬔն ﬔկին երկու զույգ ակնոցներ է ուղարկում, որպեսզի նրանց աչքերը աշխարհ դուրս գալուն պես հարմարվեին արևի լույսին։ Չիլի ուղարկված ակնոցների գինը ﬔկ հատի համար արժեր 450 դոլար։
69-օրյա «գերությունից» հետո, երբ աշխարհի ԶԼՄ-ները հետևում էին նրանց դուրս բերման աշխատանքներին, 33 չիլիացի հանքափորները ներկայացան լրագրողներին «Oakley»-ի ակնոցներով։
Ըստ CNBC-ի հատուկ զեկույցի՝ այս խորամանկությունը շուրջ 41 ﬕլիոն դոլարի եկամուտ ապահովեց «Oakley» ընկերությանը։