Red Eagles-ի պահանջը՝ ուղղված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին
Advertisement 1000 x 90

Red Eagles-ի պահանջը՝ ուղղված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

Հայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ և հաղթել 3:2 հաշվով:

Հանդիպումից հետո «Red Eagles» ֆան-շարժումը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Սիրելի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, մենք՝ երկրպագուներս, անկախ հավաքականի գրանցած արդյունքներից և երբեմն ցուցադրած դժգույն խաղերից, անմնացորդ նվիրվել, երկրպագել և գտնվել ենք Հայաստանի ազգային հավաքականի կողքին, սակայն տարբեր առիթներով արժանացել ենք անտարբերության և արհամարհանքի:

Բազմիցս է շեշտվել ազգային օրհերգի ժամանակ ֆուտբոլիստների մի մասի անտարբերության փաստը, սակայն վերջին շրջանում ակնհայտ է նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստների կողմից խաղի ավարտից հետո երկրպագուների նկատմամբ ցուցաբերվող չհիմնավորված անտարբերությունը:

Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից, երբ երկրպագուները նվիրվում են ամբողջ խաղին, վատ արդյունքների պատճառով ստեղծված կիսադատարակ կամ գրեթ դատարկ մարզադաշտում ստեղծելով ֆուտբոլային մթնոլորտ առաջ են մղում հավաքականին, պահանջում ենք ֆուտբոլիստներից և մարզչական շտաբից, մոտենալ տրիբունաներին և շնորհակալություն հայտնել, այլապես նմանօրինակ վերաբերմունքի կարժանանան մեր կողմից»,- գրված է հայտարարությունում:

armsport.am