Նազենի Հովհաննիսյան. «Վարդուհին ունիկալ մարդ էր, հասցնում էր ամեն ինչ…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նազենի Հովհաննիսյան. «Վարդուհին ունիկալ մարդ էր, հասցնում էր ամեն ինչ…»

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Facebook-յան էջում գրում է. «Վարդուհին ունիկալ մարդ էր, հասցնում էր ամեն ինչ ու բոլորին, միայն իր հետևից չէր հասցնում, սովորաբար ուշացող էր, ու դա բոլորս գիտեինք։) բայց վերջին համերգին, շատ զարմացանք, երբ առաջինը հենց Նա եկավ, ասաց՝ սրանից հետո չեմ ուշանալու…

Ես շատ կուզեի, որ նա ՈՒՇԱՆԱՐ, բայց ՏԵՂ հասներ…

Թութուշի ջերմությունը, նրա լույսն ու կենսուրախ կերպարն ապրում է ու դեռ երկար ներկա կլինի, իր՝ նոր իրականության մեջ շարունակում է ստեղծագործել, սփոփել, մի քիչ մեղմել կարոտը… ոկտեմբերի 26- ին Թութուշի «տանը»՝ իր երգերով… Նա բեմի մարդ էր, ո։ Իր տունն էլ բեմն էր։)

Գրառումս նրա մասին է, որ այդ օրը ժպտալու ենք, սիրով և ժպիտով ենք հիմելու, պատմելու… Մարդու կորուստը ֆիզիկական չէ, այլ երբ անունն ու տեսակն ես մոռանում, իսկ Վարդուհին միշտ էլ մեզ հետ է։) Ամենուր»։



Նման նյութեր