

2017 թ․ հոկտեմբերի 14-ին Կալիֆորնիայի Միշել Օբամայի գրադարանում, երեխաների համար նախատեսված այլասերումների (LGBTQ) պատմության մեկամսյակի շրջանակներում, մի տրանսվեստիտ անձ` սատանայի հագուստով, երեխաներին պատմում էր գենդերային դերերի մասին։ Տեղեկացնելով այս մասին, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշեցնում եմ, որ Եվրամիության պահանջով և պարտադրանքով ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որի 197-րդ հոդվածով քրեական պատիժ է սահմանվում բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում կփորձեն խոչընդոտել տարբեր այլասերումների դրսևորումներին ու քարոզին մեր կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև` դպրոցներում։ Կոչ եմ անում բացել այս հղումը, գրանցվել կայքում (եթե արդեն գրանցված չեք) և դեմ քվեարկել նախագծին»։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ