«Չի կարող մարդը սրտացավ լինել մի բանի համար, որի նկատմամբ ինքը խորշում է»
Advertisement 1000 x 90

«Չի կարող մարդը սրտացավ լինել մի բանի համար, որի նկատմամբ ինքը խորշում է»

Կոնստանտին Տեր-Նակալյանի Facebook-յան գրառումը.

«Չի կարելի վստահել նրանց, ովքեր ռեգուլյար օգտագործում են «էս երկիրը/երկրում», «էս ազգը/ժողովուրդը» ու էլի լիքը «էս»-եր, որոնցից չի բխում պատկանելություն և նույնականացում։ Չի կարող մարդը սրտացավ լինել մի բանի համար, որի նկատմամբ ինքը խորշում է «Մենք» եզրույթի կիրառությունից, որովհետև «Մենք»-ը ինքնանույնականացման կարևորագույն բաղկացուցիչն է, իսկ եթե մարդը իրեն չի ինքնանույնականցնում տվյալ սոցիալական խմբի հետ՝ լինի ազգ, թե պետություն, ապա պատականելություն էլ չի զգում, կամ էլ ամաչում է դրանից։

Եթե մարդը իրեն չի դասում «Մենք»-ի մեջ, ապա իր համար կա ուրիշ «Մենք», որից դուրս գտնվողներն «Իրենք» են (կամ «Սրանք», «Էսերը»), այսինքն՝ Օտար են։ Օտարի համար էլ, նույնիսկ խիստ մարդասիրական զեղումներում, մարդը սրտացավ չի ավելի շատ, քան Դու ես՝ Չադում սովյալ ու ՄԻԱՎ-ով ծնվող երեխաների համար, կամ էլ՝ Կորտեսի կոտորած հնդկացիների համար։

Հ․Գ․ Եթե ես օգտագործել եմ այդ եզրույթները, ապա ներողություն եմ խնդրում՝ իմպուլս է եղել»:



Նման նյութեր