Իտալացի լուսանկարիչ Գաբրիելե Գալիմբերտին ներկայացրել է լուսանկարների շարք, որը կարելի է անվանել տատիկների նկատմամբ սիրո միջազգային մանիֆեստ: Չէ՞ որ հայտնի է՝ տատիկներն իրենց օրվա մեծ մասը ծախսում են թոռներին կերակրելու մասին մտածելով: Գաբրիելեն իր շարքն ավանել է «Համադամ կերակուրները՝ սիրով» («Delicatessen With Love»): Այդ համը զգալու համար նա այցելել է 58 երկիր: Գալիմբերտին լուսանկարել է տատիկներին՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով, իսկ հետո արդեն՝ պատրաստի կերակուրը:
Հայաստան – տոլմա
Հայիթի – ոստրեներ՝ բրնձով և կրեոլյան սոուսով
Մալավի – խխունջներ՝ լոլիկով
Մարոկկո – բերբերյան հաց՝ թխված թավայի մեջ
Իտալիա – ռավիոլի և ռիկոտա` մսի սոուսով
Ֆիլիպիններ – կոկոսի ապուր՝ շնաձկան մսով
Կայմանյան կղզիներ – իգուանի միս՝ բրնձով և լոբիով
Լիբանան – ոսպի կրեմով բրինձ
Չինաստան – կրկնակի պատրաստված խոզի միս՝ բանջարեղենով
Հնդկաստան – հավի վիդալա
Լատվիա – սելդ՝ կարտոֆիլով և կաթնաշոռով
Զիմբաբվե – սպիտակ եգիպտացորենի ալյուր՝ պատրաստված դդումի տերևներով և գետնանուշի յուղով
Բրազիլիա – ֆեյջոադա (միս, լոբի, ալյուր)
Ալժիր – հավ՝ բանջարեղենով և քացախով
Շվեդիա – սառը եփած սաղմոն՝ բանջարեղենով
Թուրքիա – մսով և բանջարեղենով լցոնված սմբուկներ
Կանադա – բիզոնի միսը՝ կեսգիշերային արևի ներքո (սունկ և սոխ շալոտ՝ գարեջրով շոգեխաշած)
Բոլիվիա – բանջարեղեն՝ ոչխարի թարմ պանրով
Քենիա – պոլենտա (եգիպտացորենի ալյուրից կերակուր)՝ բանջարեղենով և այծի մսով
Արգենտինա – կրեոլական ասորտի (տարբեր տեսակի մսեր՝ պատրաստված գրիլով)
Եգիպտոս – «պիրոգ»՝ պաստայից, բրնձից և ընդեղենից
Թաիլանդ – լցոնված օմլետ
Իսպանիա – գառան ներքին օրգաններ՝ բրնձով
Եթովպիա – մեծ բլիթներ՝ քարիով և բանջարեղենով
Վրաստան – խինկալի
Իսլանդիա – ոչխարի խաշած միս և բանջարեղենով ապուր
Նորվեգիա – ցլի միս և բանջարեղենի ապուր
Զանզիբար – բրինձ, ձուկ և բանջարեղեն՝ մանգոյի կանաչ սոուսով
Պատրաստեց Անի Գաբուզյանը