
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը որոշում է կայացել ավարտել իր ելույթները ATP-ի Ամփոփիչ մրցաշարում: Դրա պատճառն է ծնկի վնասվածքը:
«Պատրաստ չեմ խաղալուն: Փորձում էի պայքարել՝ իմանալով, որ դա մրցաշրջանում իմ վերջին խաղն է, սակայն առողջական վիճակս թույլ չտվեց դա անել»,- ասել է 31-ամյա իսպանացին բելգիացի Դավիդ Գոֆենին պարտվելուց հետո:
Նադալին կփոխարինի իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստան: Լոնդոնում անցկացվող մրցաշարի մրցանակային հիմնադրամն է 7 միլիոն դոլար:
armsport.am