«Ի՞նչ կա Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում». Սուրեն Սարգսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ կա Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում». Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը.

«2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ 2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդը այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։ Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու։ Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք։

Բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները, հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Երբ Ռամսֆելդի հետ խոսում էինք Հայաստանից, ասում է «Ձեզ մոտ փաստորեն ինչքան Սարգսյան եմ հանդիպել, բոլորը լուրջ կարիերա են արել։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը, նրա օգնականը, ռազմական կցորդը»։ Ի դեպ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։ Դրա մասին Հայաստանում 4-5 հոգի գիտեն, իսկ Պենտագոնի թղթափանակը բավականին մեծ է»։



Նման նյութեր