Microsoft-ի հիմնադիրներից մեկը և մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, 80 միլիոն դոլար է ներդրել Արիզոնայի նահանգում հող գնելու համար: Ինչպես հաղորդել է Sky News-ը, այնտեղ պլանավորում են կառուցել Բելմոնտ «խելացի» քաղաքը:
Ենթադրվում է, որ այդ տարածքը կզբաղեցվի առևտրական հրապարակներով և գրասենյակային շենքերով, ինչպես նաև բնակելի կառուցապատումներով և ուսումնական հաստատաություններով: Նաև Բելմոնտը կստանա առաջավոր հաղորդակցական և ենթակառուցվածքային հանգույցներ, որոնք թույլ կտան ծավալել մեծ արագության թվային ցանցեր, տվյալների մշակման կենտրոններ և լոգիստիկ ավտոմատ հանգույցներ:
Շինարարության ժամկետներն առայժմ որոշված չեն:
Այս պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է 87,5 միլիարդ դոլար: