Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ծովի մակերևույթից մոտ 2500 մետր բարձրությամբ տեղակայված մարտական դիրքում, տղերքը բավականին բարդ պայմաններում անչափ պատասխանատու ծառայություն են տանում:
Ճիշտ է՝ Բակո Սահակյանի օրակարգում զինված ուժերի հետ կապված տարբեր ձևաչափով քննարկում-խորհրդակցությունները, կարելի է ասել, շուրջօրյա բնույթ են կրում, բայց նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում նաև զինծառայողների հետ ուղիղ շփումներին, փորձում իրեն մտահոգող, հետաքրքրող հարցերի պատասխանները լսել նրանցից, քննարկել իր նոր նախաձեռնությունները»: