Կարապետ Մկրտչյանի Facebook-յան գրառումը.
«Իմ անձնական օրինակը. տարկետում ստացել եմ, ավելին` ԵրՖԻ-ում պաշտպանել եմ ու չեմ ծառայել ՀՀ բանակում: Շատ քիչ օրինակներից եմ, որ դեռ դիպլոմը չստացած հրավիրվել եմ աշխատելու արտերկրում` վաթսուն անգամ ավելի բարձր աշխատավարձով:
Հիմա էլ գիտաշխատող եմ, ասպիրանտուրա ընդունվելուց ոչ միայն կոռուպցիա չի եղել, այլ նաեւ ինձնից բացի էլի արժանի թեկնածու է եղել էդ տեղի համար, բայց չի ընդունվել որտեւ մի տեղ էր տեսական ֆիզիկային հատկացված. տեսական ֆիզիկային, որ ՀՀ գիտության կեսն է: Իմ հետ դիմող լավ երիտասարդը բանակ գնաց, որից հետո ընդունվեց Նիլս Բորի Ինստիտուտ Կոպենհագենում` ասպիրանտուրա: Եթե ես գնայի բանակ իրա փոխարեն, դժվար թե բանակից հետո ասպիրանտուրա գնայի, ֆինանսական պատճառներով:
Կոպիտ ասած` էն Վիգենի սիրած Պառավաքարից եկած տաղանդավոր երիտասարդը իմ նման մեկն է, ով ընտանիք պահելու խնդիր ունի, ու բանակից հետո էլ չի տրվի ռոմանտիզմին ու կգնա մի օլիգարխի մոտ կանաչի կծախի:
Այսինքն էլի` գիտության խնդիրը շատ ավելի շատ ֆինանսավորումն ու պետական աջակցությունն է, ոչ թե մենակ տարկետում տալը, որը ինքնին օգտակար է, բայց հիմնական հարց չի լուծում»: