ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Հայաստանի կառավարության սեփականություն հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ Արմենիային» վաճառելու հարցը:
Նա նկատեց, որ այն վաճառվեց չնչին գնով և հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ եթե այդ բաժնեմասը մնար կառավարությանը, որքան օգուտ կստանար մեր պետական բյուջեն:
«Այդ գործարքը համարում եմ տրամաբանական, որովհետև այդ ժամանակ ինչ գնով որ դա վաճառվել է, եղել է շուկայական գին»: