
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ հաղթանակն է տարել ATP-ի Ամփոփիչ մրցաշարում, ինչի շնորհիվ նա պարգևավճարների չափը հասցրել է 110 235 682 դոլարի:
Այսպիսով, նա շրջանցել է ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսին՝ 110 061 012 և դարձել բոլոր մարզաձևերում ամենաշատ պարգևավճար վաստակած մարզիկը:
Ֆեդերերը կարիերան սկսել է 1998 թվականին: Այս ընթացքում նա նվաճել է 95 տիտղոս, այդ թվում՝ 19 անգամ հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարերում:
armsport.am