
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան աջակցել է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահին Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում:
«Կընտրեի Սալահին, ով հիանալի է իրեն դրսևորել «Ռոմայում» և «Լիվերպուլում»: Նա արտակարգ խաղացող է, ով, անկասկած, արժանի է այդ պատվավոր մրցանակին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է «Sada El-Balad»-ը:
BBC-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Նաբի Կեյտան, Սադիո Մանեն, Վիկտոր Մոզեսը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
armsport.am