Գագիկ Սուրենյան. Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում
Advertisement 1000 x 90

Գագիկ Սուրենյան. Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում

«Սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 և արևելյան երկայնության 47.10 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը:



Նման նյութեր