Հայ մեծահարուստ պաշտոնյաների դուստրերը ոչ թե վատնում են իրենց ծնողների փողերն, այլ ավելացնում դրանք։ Իրենց օրինակով նրանք ապացուցում են, որ ֆինանսապես ապահոված լինելը դեռ չի նշանակում անգործության մատնվել և որ կարելի է հաճույք ստանալ սիրված աշխատանքով զբաղվելով։
Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստը չնայած իր երիտասարդ տարիքին, որպես հաջողակ կին գործարար հասցրել է լինել Forbes հեղինակավոր ամսագրի շապիկին։ Տաթևիկը ղեկավարում է «Տաշիր» հոլդինգի մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ձեռնարկությունը գործում է 2015 թվականից. այն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկն է, որը սրընթաց զարգանում է:
Գագիկ Ծառուկյանի դուստր Գայանե Ծառուկյան
Արդեն հինգ տարի գործող Երևանի «Prince Princess» խանութ-սրահը պատկանում է Գագիկ Ծառուկյանի դստեր` Գայանե Ծառուկյանին։ Գայանեն անձամբ է ընտրում խանութում ներկայացվող տեսականին։
Վարչապետ Կարեն Կարապետյանի դուստր Մանե Կարապետյան
Վարչապետի դուստր Մանե Կարապետյանի անվամբ է գործում Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Մանե» ռեստորան-պատկերասրահը։ Ռեստորանը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ ներկայացված սպասքը, նկարները, սեղաններն ու աթոռները, որոնք Մանեի դիզայնով են արված, վաճառքի են ներկայացված։
Ամբողջությամբ՝ wnews.am