Մանկական Եվրատեսիլ-2017. Վրաստանում սկսվել է տոմսերի վաճառքը
Advertisement 1000 x 90

Մանկական Եվրատեսիլ-2017. Վրաստանում սկսվել է տոմսերի վաճառքը

Վրաստանում սկսվել է նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայանալիք Եվրատեսիլ ամենամյա մանկական երգի մրցույթի շոուի տոմսերի վաճառքը, տեղեկացնում է Sputnik-ը:

Տոմսերը կարելի է ձեռք բերել Թբիլիսիի համերգասրահի (Ֆիլհարմոնիայի) դրամարկղներում և tkt.ge կայքում: Միջոցառումը տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում:

Վաճառքում հասանելի են ինչպես գլխավոր շոուի, այնպես էլ գլխավոր փորձի տոմսերը, որն անցկացվելու է նոյեմբերի 25-ին:

Տասնհինգերորդ մանկական Եվրատեսիլի կարգախոսն է՝ «Վառ շողա»: