Երևանի քաղաքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Հույսի Ավան թաղամասում սոցիալապես անապահով ընտանիքը երկու օր է` գիշերում է փողոցում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Կարինե Եգորյանը պատմել է, որ իրենց տնից «դուրս հանելու» պատճառը կուտակված կոմունալ պարտքերն են ու ընտանեկան վեճերը:
Ինչը, ըստ Կարինեի, խիստ զայրացրել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին: Իսկ ընտանեկան վեճերի պատճառն այն է, որ Կարինեի ամուսինը երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել: Ի դեպ, դրսում հայտնված ընտանիքը երեկ երեկոյան ուզում էր գիշերել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկանները «համոզել են» գիշերն անցկացրել Հույսի Ավան թաղամասի փողոցներում: Մեզ հայտնի դարձավ, որ «Ազդարար բացահայտ լուրեր» խմբագրության տնօրեն Աննա Էլոյանը ինքնավնասում կատարած 14-ամյա Արսեն Խաչատրյանին տարել է իր տուն:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարինե Եգորյանն ունի երկու որդի` 14 և 15 տարեկան: Կարինեի պատմելով՝ նախօրեին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ընտանիքի անդամներին «տանից դուրս են հանել»: «ԴԱՀԿ-ի աշխատողները եկան ու բռնի ուժով ինձ և իմ երեխաներին տանից դուրս հանեցին, ինձ և իմ երեխաներին ծեծել են: Ամբողջ իմ եղած-չեղածը դրսում շպրտածա: 14 տարեկան տղաս առողջական խնդիրներ ունի, այդ տունը իր համար են հատկացրել, ԴԱՀԿ աշխատողներին ասաց` եթե մի բան տանից դուրս հանեք կամ մամայիս, եղբորս, ես իմ երակները կկտրեմ: Ու բրիտվա էր մոտը, որտեղից էր գտել այդ պահին… կտրեց: Ինքը` ԴԱՀԿ աշխատողը, շտապօգնություն կանչեց: Բայց չնայած սրան` մենք գիշերն անցկացրեցինք փողոցում»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Կարինե Եգորյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Ամբողջությամբ՝ armlur.am