ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակի համաշխարհային մրցանակակիր Թոնի Ֆադելը, ով iPod-ի ստեղծողներից է, Երևանում հայտարարեց, որ շատ բան է լսել Հայաստանի ՏՏ ոլորտի մասին ու գուցե մի օր այստեղ ներդրում կատարի: Այս մասին Ֆադելը հայտնեց ՏՀՏ համայնքի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: «Վերջին 25 տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին շատ բան լսել եմ: Ուր էլ, որ գնում եմ, ներառյալ այստեղ, փնտրում եմ խելացի մարդկանց և հանդիպում նրանց հետ, վաղն այդպիսի հանդիպումներ ունենալու եմ: Ներդրումներիս առումով որևէ սահմանափակումներ չունեմ, այնպես որ միգուցե: Հետաքրքիր մի ընկերության մասին եմ լսել այստեղ, որը աղբից, թափոններից էներգիա է ստանում, դա էլ ենք դիտարկելու, հետաքրքիր է` տեսնենք ինչ կլինի, ով գիտի»,-ասաց Թոնի Ֆադելը:
«iPod-ի հայր» Թոնի Ֆադելը չի բացառում Հայաստանում ներդրում կատարելու հնարավորությունը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ