WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռևանշ մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:
Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում, իսկ հաղթողը կմրցակցի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ժիլբերտո Ռամիրեսի հետ, ով արժանացել է այդ տիտղոսին ընթացիկ տարվա մայիսին Լաս Վեգասում կայացած մենամարտում՝ հաղթանակ տանելով Աբրահամի նկատմամբ:
Հիշեցնենք` Աբրահամի և Մյուրեյի առաջին մենամարտը կայացել է 2015 թվականի նոյեմբերին և ավարտվել է հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Արթուրը բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: