Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին Ռոբինյոն, ով ժամանակին հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», պատմել է, որ «քաղաքայինները» ցանկացել են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ես մի քանի անգամ զրուցել եմ շեյխ Մանսուրի հետ: Նա պատմում էր, որ ցանկանում է ձեռք բերել Կակային և Մեսսիին: Կական մոտ էր Անգլիա տեղափոխվելուն, իսկ Մեսսին` ոչ: Կարծում եմ, որ Մեսսին նրանց համար պարզապես թանկ էր:
Ամեն դեպքում, ես հավատում եմ «քաղաքայինների» ծրագրին: Շեյխը երազում է «Մանչեսթեր Սիթին» դարձնել աշխարհի լավագույն ակումբը:
Ներկա պահին «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչը, ով պատրաստ է մրցակցել յուրաքանչյուրի հետ»,- Ռոբինյոյի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:
armsport.am