Ինչպես է սնվում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը
Մելանիա Թրամփը վաղուց է ավարտել մոդելային կարիերան, սակայն դա չի նկատվում իր կազմվածքի վրա։ 47-ամյա առաջին տիկնոջ մարմնի համաչափությունն իդեալական կարելի է համարել. քաշը՝ 56 կգ, հասակը՝ 180սմ։ Ինչպես է նրան հաջողվում իդեալական մարմին ունենալ. առաջին հերթին նա հետևում է սննդակարգին։
Նախկին մոդելն իր առավոտը սկսում է ճիշտ նախաճաշից։ «Սովորաբար նախաճաշս սկսում եմ վարսահատիկի փաթիլներով, որոնք հարուստ են վիտամիններով կամ էլ սմուզիով»,- պատմել է նա։
ԱՄՆ առաջին տիկինը փորձում է հնարավորինս շատ մրգեր օգտագործել, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով։ Նա օրական հինգից յոթ տեսակի միրգ և բանջարեղեն է օգտագործում։ Գեղեցկության մասնագետները ենթադրում են, որ այս կանոնն օգնում է նրան ոչ միայն բարեկազմ մնալ, ալ նաև փայլուն մաշկ ունենալ։
Բացի այս, Մելանիան շատ ջուր է խմում։
«Երբեմն ինձ թույլ եմ տալիս մի փոքր շոկոլադ, կարծում եմ, որ մարմնին դա էլ է պետք։ Չէի ասի, թե որևէ դիետայի եմ հետևում, պարզապես առողջ սննդի սիրահար եմ և այդպիսով ինձ էներգիայով լի եմ զգում»,- պատմել է տիկին Թրամփը։
Չափավորություն և թուլությունների հանդեպ հսկողություն. ենթադրվում է, որ դա է Մելանիա Թրամփի սնվելու հիմքը, սակայն կան ուտեստներ, որոնց հանդեպ նա չի դիմակայում. դրանցից է հավը՝ իտալական պարմիջիանո պանրով (Chicken Parmigianino), որը մատուցվում է նյույորքյան Jean Georges ռեստորանում։ Բացի այդ, Մելանիան սիրում է դիետիկ կոլա բացառապես ապակե շշով։
Ի դեպ, հին ավանդույթի համաձայն, հենց առաջին տիկինն է հետևում Սպիտակ տան սննդին, վերահսկում շեֆ-խոհարարին կամ զբաղվում բանջարեղենի աճեցմամբ։