Իզաբելլա Աբգարյան. «Մերոնց բավական է մի քռչոտ բաժնի պետ դառնան, այնպես են ծանրանում, քրքրվում, վերևից նայում, կարծես Անգլիայի թագուհին են»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Մերոնց բավական է մի քռչոտ բաժնի պետ դառնան, այնպես են ծանրանում, քրքրվում, վերևից նայում, կարծես Անգլիայի թագուհին են»

Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Երբ հանդիպում եմ արտասահմանցի պաշտոնյաների, միշտ հիանում եմ, թե որքան անմիջական են, պարզ ու հասարակ շփման մեջ:

Տարիներ առաջ մեկին թարգմանում էի, երբեք չէի ասի որ մարդը Սահմանադրական խորհրդի նախագահ է եղել (մեր ՍԴ նախագահի պաշտոնակիցը): Հումորով, հասարակ, ինձ՝ թարգմանչի հետ խոսում էր որպես հավասարի, իսկ երբ գնացինք զբոսնելու, ջինսեր էր հագել, կեդեր, գլխին էլ կապյուշոն քաշել ?

Քիչ առաջ էլ Թվիթերից ծանուցում ստանա, որ ֆրանսիայի դեսպանը, որը ի դեպ անձանբ է իր էջը վարում, սրտիկել է իմ գրած թվիթը)

Մերոնց բավական է մի քռչոտ բաժնի պետ դառնան, այնպես են ծանրանում, քրքրվում, վերևից նայում, կարծես Անգլիայի թագուհին են: Ոչ բոլորը, բայց մեծ մասը: Ու ցավոք՝ նաև երիտասարդները: Մեկի թուղթ տանող-բերողը այնպիսի փքված հնդկահավի տեսք է ունենում, որ չգիտես լաս, թե խնդաս:

Հատկապես, երբ թարգմանելիս տեսնում ես դատարկ ու շինծու էությունը)))
Պարզ եղեք, դրանից ձեր “ուսադիրները” չեն պոկվի ? »:



Նման նյութեր