Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Նոր Օռլեանում տեղի է ունեցել Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։
Թենիսիստուհու և մեր հայրենակից, Reddit-ի հիմնադրի պսակադրությանը ներկա էին մի քանի տասնյակ հայտնիներ՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Սիարան…
Զույգը փորձել է հնարավորինս փակ անցկացնել իրենց տոնը։ Պապարացիներին հաջողվել է լուսանկարել միայն մի քանի հյուրերի։
Հայտնի է միայն, որ զույգը որոշել է հարսանիքը կազմակերպել «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի ոգով։ Բոլոր հյուրերի դիմավորել են մուլտֆիլմից հայտնի Be Our Guest երգով։ Հարսանիքի ներկա է եղել նաև զույգի երկու ամսական դուստրը։ Սերենան ու Ալեքսիսն արդեն երկու տարի է միասին են։