Աշխարհի առաջին «տիեզերական ազգության» ներկայացուցիչները ուղևորվեցին տիեզերք
Advertisement 1000 x 90

Աշխարհի առաջին «տիեզերական ազգության» ներկայացուցիչները ուղևորվեցին տիեզերք

Ասգարդիան ամրապնդեց իր ներկայությունը տիեզերքում, արձակելով Asgardia-1 արբանյակը NASA-ի կայանից, որը գտնվում է Ուոլոփսում, ԱՄՆ:

Նոյեմբերի 12-ին աշխարհի առաջին տիեզերական ազգությունը իր տեղը հաստատեց տիեզերքում, որն արդեն հասել է Միջազգային տիեզերակայանին: Սարքավորումն իր մեջ է ներառում Ասգարդիայի թիվը համալրած 18 000 քաղաքացիների անունները: Արբանյակը Կայանի վրա կլինի 3 շաբաթ, որից հետո կշարունակի պտտվել Երկրի շուրջը:

0.5 տեռաբայթ տվյալների մեջ են լուսանկարներ, դրոշը և զինանշանը, որոնք խորհրդանշում են Ասգարդիան: Ասգարդիայի նպատակն է ստեղծել խաղաղ հասարակարգ, ոլոր Ասգարդիայի բնակիչների համար կտրամադրվի տիեզերական տեխնոլոգիաներին հեշտ հասանելիություն, տիեզերական սպառնալիքներից Երկրի պաշտպանությանն ուղղված տեղեկություններ:

Ասգարդիայի հռչակումից 40 ժամ անց, նրա շարքերը համալրել են ավելի քան 100 հազար մարդ: 204 երկրից մասնակցության ցանկություն են հայտնել 114 հազար մարդ: Ասգարդիայի քաղաքացի կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած մարդ: Գրանցվելու համար էլեկտրոնային հասցեն լրիվ հերիք է:

ren.tv

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը