Բացասական կերպարներն ինձ ջղայնացնում են. Հասմիկ Վերդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բացասական կերպարներն ինձ ջղայնացնում են. Հասմիկ Վերդյան. life.panorama.am

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:

Դերասանուհին վերջերս հանդես էր գալիս «Ճակատագիրը» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է միայն ամերիկահայ հեռուստադիտողին, իսկ այժմ նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում:

««Ճակատագրում» բավականին բարդ հոգեբանական կերպար էի մարմնավորում: Ֆիլմը երեք եղբայրների և նրանց մտերիմ ընկերոջ շուրջ էր զարգանում, ես խաղում էի վերջինիս կնոջ կերպարը: Նրա ամուսինը կրիմինալ կյանքով էր ապրում, նրանք երեխա չէին կարողանում ունենալ, ինչն իր խորը հետքն էր թողնում այդ կնոջ վրա:  Հետո նրա ամուսինը մահացավ, և իմ հերոսուհու կերպարային գիծը ևս ավարտվեց: Պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր սերիալ է, որն այժմ էլ շարունակվում է»,- պատմեց Հասմիկը:

Խոսելով «Մեղրամսի» մասին` դերասանուհին նշեց, որ իր մասնակցությամբ սերիաները հեռուստատեսությամբ ուշ կցուցադրվեն, քանի որ ընթացքում է մուտք գործել:

«Ուրախ եմ, որ ներմուծվեցի «Մեղրամիսում», քանի որ հետաքրքիր անձնակազմ է հավաքված և ֆիլմի սյուժեն  ևս շատ հետաքրքիր է: Այստեղ կրկին բարդ կերպար եմ մարմնավորում: Այս աղջկա մեջ հավաքված են թե բացասական, թե դրական կերպարներ, այնպես որ, միանշանակ բնորոշել նրան չեմ կարող: Նեկրկայացնում եմ այն աղջիկների տեսակը, որոնք անընդհատ հանդիպում են սխալ մարդկանց և մի փորձություններից մյուսն են ընկնում: Կերպարս երևի նաև ուսոցողական երանգ ունի, նրա միջոցով աղջիկները կհասկանան, թե ինչ պետք է չանել: Նման կերպար խաղալն էլ դժվար է, քանի որ վերապրում ես նրա կյանքն ու այդ նեգատիվից սկսում ես ճնշվել: Ի դեպ` կերպարային գիծս զարգանում է Ալլա Մարությանի և Մարզպետ Խաչատրյանի հետ, նրանց հետ խաղալն ինձ համար մեծ հաճույք է»,- պատմեց նա:

Հասմիկի համար կերպարների բնույթը կաևոր չէ, կարևոր է նրանց հետաքրքիր լինելը:

«Բացասական կերպարներն ինձ ջղայինացնում են, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում, այլ նրա համար, որ ինձ անընդհատ նման կերպարներում են տեսնում: Ես սիրում եմ հետաքրքիր կերպար կերտել, որը բաղկացած կլինի դրական և բացասական հատկանիշներից, ինչպիսին, որ մարդն է»,- նշեց նա:

Դերասանուհին վերջերս փոքրիկ դերով ներկայացավ նաև «Ամուսնացածների լիգայում»: Իր խոսքով` թեկուզ կարճ ժամանակով, բայց հետաքրքիր նկարահանումներ է ունեցել:

Անդրադառնալով թատրոնային կյանքին` Հասմիկ Վերդյանը նշեց, որ ինչպես միշտ, այստեղ բազմազբաղ է:

«Վերջերս նոր ներկայացում հանձնեցինք` Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» գործը, որը ռեժիսոր Կարո Բալյանի մատուցմամբ ներկայացրինք «Ըստ մեր քաղաքի կանոնադրության» վերնագրով: Բավականին հետաքրքիր գործ է, որրի վրա շուրջ վեց ամիս աշխատեցինք: Շարունակում ենք խաղալ «Սիրային իրարանցում»  նեկայացումը, որն իմ ամենասիրելիներից է: Դե իսկ առաջիկայում ամանորյա ներկայացումներով հանդես գալիս»,- ավարտեց դերասանուհին:

life.panorama.am

 

 



Նման նյութեր