Ընտրեք լուսանկարում պատկերված կենդանիներից մեկին և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության առանձնահատկությունների մասին։
#1։ Ձեր բնավորության հիմնական առանձնահատկություններն են հավասարությունը, արդարությունը և չեզոքությունը։ Ձեզ լավ եք զգում, երբ մխիթարում եք ուրիշներին։ Երբեմն մեկուսացվածության և դատարկության զգացում եք ունենում, բայց դա «չափից շատ հրաշալի» երևույթների արդյունք է։ Դուք պարզապես փայլում եք, երբ քաոս է ստեղծվում։ Ձեզ բնութագրում են հետևյալ բառերը՝ անմեղություն, մաքրություն, հավասարություն, պարզություն, կազմակերպվածություն, ինքնուրույնություն։
#2։ Զգացմունքային եք, կարեկցող, հասկացող։ Նախ՝ մտածում եք մյուսների, հետո՝ միայն ձեր մասին։ Մարդիկ ձեզ են դիմում օգնություն ստանալու համար։ Կարող եք զգացմունքային մոտենալ շրջապատի վատ մեկնաբանություններին, բայց երբեք ցույց չեք տալիս դա։ Մարդկանց գրավում է ձեր խարիզմն ու գրավչությունը։ Ստեղծագործ անհատ եք, նախընտրում եք անհատական մոտեցում բոլոր հարցերում։ Սիրում եք ոչ ավանդական ցանկացած բան։ Հաճախ եք երազում իդեալական, մտացածին աշխարհում ապագայի մասին, ուր բացառում եք իրականության սարսափելի կողմը։ Ձեզ չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե էքսցենտրիկ եք, քանի որ երկար ժամանակ եք անցկացնում ձեր կողմից հորինված աշխարհում։
#3։ Ազդեցությունն ու հեղինակությունը շատ կարևոր են ձեզ համար։ Անկախ եք, ուժեղ, մարդ, ով վերահսկում է իրավիճակը։ Զգացմունքային չեք, ղեկավարվում եք մտածողությամբ։ Սիրում եք մարդկանց հեռավորության վրա պահել։ Պաշտպանություն եք որոնում բացասականից, որը շրջապատում է ձեզ։ Ամեն ինչ ձեր ներսում եք պահում, քանի որ վախենում եք, որ մարդիկ կմեղադրեն ձեզ։
#4։ Չափի մեջ պահպանողական եք, հուսալի, արժանի եք վստահության։ Ինքներդ էլ բավական հեշտ եք վստահում։ Իմպուլսիվ չեք, ոչ էլ ինքնաբերական։ Հակառակը՝ միշտ մտածում եք՝ նախքան որևէ բան անելը։ Անկեղծ եք, իսկական, լրջորեն եք վերաբերվում ձեր պարտականություններին։ Հավասարակշռված եք այնքան ժամանակ, քանի դեռ զգացմունքները չեն գերակայում։ Այդ դեպքում կարող եք դառնալ կամակոր, չափազանց զգացմունքային կամ էլ սառել ու անտարբեր դառնալ։ Անկանխատեսելին «ջախջախում է» ձեզ։
#5։ Ջերմ եք, լավատես, վառ։ Ընկերասեր եք և բարեհոգի։ Մեծ հաճույք եք ստանում ուրիշներին օգնելիս, մարդկանց դրական էներգիա եք հաղորդում։ Համբերատար եք մարդկանց հետ շփման ընթացքում, նրանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Այն մարդկանց շարքին եք դասվում, ովքեր ղեկավարվում են նրանով, թե ինչ կասեն մարդիկ։ Մարդկանց կարիք ունեք։ Երբ երկար ժամանակ միայնակ եք մնում, դառնում եք դեպրեսիվ, և այդ դեպքում բացասականը կլանում է ձեզ։
Աղբյուրը՝ Esotericblog.ru
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը