Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լիճ տանող կամրջի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 35 MX 801 համարանիշի և Audi A8 մակնիշի P 457 OE 750 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կաղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

shamshyan.com