«Եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է մասնակցել». Սևակ Խանաղյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է մասնակցել». Սևակ Խանաղյան. life.tert.am

Երգիչ Սևակ Խանաղյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և կպայքարի Հայաստանը «Եվրատեսիլի» բեմում ներկայացնելու համար։ Երեկ` Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ Սևակն իր հանդիսատեսին հարցրեց` արժե՞, որ ինքը մասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Հանդիսատեսի անդադար ծափերը երգչին համոզեցին, որ պետք է փորձել ուժերը։

Համերգից հետո Սևակի հետ այս թեմայով զրուցել է Tert.am Life–ը։ «Հանդիսատեսն իմ փոխարեն պատասխանեց, և ես կայացրեցի իմ որոշումը։ Այո, ես կմասնակցեմ «Դեպի Եվրատեսիլին»»,– ասել է նա։

Թե կոնկրետ ինչ երգով կներկայանա մրցույթին, Սևակն  առայժմ գաղտնի է պահում, սակայն մի բացահայտում արեց. «Կարծում եմ, ամեն դեպքում հեղինակային երգով կներկայանամ, սակայն վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»։

Սևակը գնում է հաղթանակի համար։ «Եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է մասնակցել և պայքարել,– ասաց նա, միաժամանակ նշեց, որ պատրաստ է նաև հնարավոր այլ ելքի։ –Ես չեմ վախենում նախագծից դուրս մնալց։ Երբեք չեմ վախեցել նման բաներից։ Միշտ վախեցել եմ միայն մի բանից` վատ ելույթից»։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր