Դուք մոռացել եք զարթուցիչի մասին: Դժվարությամբ բացում եք աչքերը և հանկարծ գիտակցում եք, որ ուշացել եք աշխատանքից: Դուք արագ լոգանք եք ընդունում, մաքրում եք ատամները, հագնում եք՝ ինչ առաջինը պատահի, և վազում եք դուրս: Նախաճա՞շ: Սո՞ւրճ: Ժամանակ չկա: Քիչ ժամանակ անց Դուք սկսում եք նյարդայնանալ և անհանգստություն եք զգում: Ծանոթ է, այնպես չէ՞: Եթե ցանկանում եք ազատվել առավոտյան սթրեսից, ներկայացնում ենք 19 խորհուրդներ Lifehack-ից, որոնք կօգնեն օրը պոզիտիվ դարձնել:
1. Ժամանակին արթնացեք:
2. Բացեք վարագույրները, երբ արթնանում եք:
3. Կարգի բերեք ննջասենյակը:
4. Թարմացնող ցնցուղ ընդունեք:
5. Թարմ սմուզի ըմպեք:
6. 10 րոպե քայլեք:
7. Օրվա պլան կազմեք:
8. Դրական երաժշտություն լսեք:
9. Նախավարժանք կատարեք:
10. Պատրաստեք համեղ նախաճաշ:
11. Մի մոռացեք ընդմիջման համար համեղ ուտեստներ վերցնել:
12. Հավաքեք տունը, եթե այն թափթփված է:
13. Մեդիտացիա արեք:
14. Ամեն առավոտ կարդացեք մոտիվացնող արտահայտություններ:
15. Մեկ բաժակ ջուր ըմպեք:
16. Ցուցակ կազմեք, ինչի համար շնորհակալ եք:
17. Խաղացեք Ձեր ընտանի կենդանու հետ:
18. Ժպտացեք հայելու մեջ Ձեր արտացոլանքին:
19. Համբուրեք ձեր սիրելիներին՝ նախքան տնից դուրս գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը