Ինչպես պնդում են հոգեբանները, ուրախ հարաբերությունների համար կան մի քանի հիմնական կանոններ. նման մտածողություններ, նույնանման կենսական դիրքեր, մեկը մյուսին առավելագույնը տալու մղում: Եվ այս կանոնները հիմնված են երկու պարզ սկզբունքների վրա: Եթե պահպանված չեն այս սկզբունքները, ապա հարաբերությունները գնալով կորցնում են իրենց համը:
Կանոն առաջին. «Հարաբերությունները պետք է թեթև լինեն»
Հենց սկզբից: Հարաբերություններում ժամանակ անհրաժեշտ չէ՝ ինչ-որ բանի սովորելու համար: Դուք հարմարավետություն եք զգում Ձեր «մարդու» հետ:
Եվ «թեթև հարաբերություններում» Դուք իրական զգացմունքները թաքցնելու խնդիր չունեք: Ճիշտ հարաբերություններում զուգընկերները նախընտրում են ամեն ինչ իմանալ՝ սխալները ժամանակին ուղղելու համար:
Կանոն երկրորդ. «Հարաբերությունները պետք է երջանկություն պագևեն»
Այդպես պետք է լինի: Դուք պետք է միասին ուրախանաք, ծիծաղեք, կինո այցելեք, ծորակը վերանորոգեք, տանիք բարձրանաք: Հարաբերությունները, որոնք երջանկություն են պարգևում, չեն մարում: Սա է սկզբունքը: Եթե դուք իսկապես սիրում եք, արեք ամեն հնարավոր բան՝ հարաբերություններն ավելի թեթև և դրական դարձնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը