Մենք բոլորս գիտենք, որ ծխելն ամենաօգտակար սովորույթը չէ, որը հանգեցնում է առողջության հետ կապված լուրջ պրոբլեմների: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ կան բաներ, որոնք թվում են բոլորովին անվնաս, բայց իրականում ունեն նույն հետևանքները, ինչպես ծխելը: Business Insider-ը ներկայացնում է դրանցից հինգը:
1. Միայնություն
Սոցիալական ցանցերի աճի և անձնական շփումների կրճատման հետ միայնությունը ձեռք է բերում համաճարակի մասշտաբներ: Առավել ևս, այն վնասակար է մարդկության համար: Ասում են, որ միայնությունը կրճատում է կյանքն այնքան, որքան կկրճատի օրական 15 գլանակ ծխելը:
2. Նստակյաց կյանք
Համաձայն 2014թ. հետազոտությունների՝ նստակյաց կյանքը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
3. Քնի խանգարում
Քնի խանգարումը մեծացնում է ինֆարկտի և սրտի նոպաների ռիսկը մոտ այնքան, ինչքան ծխելը:
4. Սոլյարի և արևի վաննաներ
Երկու տարբերակներն էլ ավելի վտանգավոր են, քան ծխելը: Արևայրուքը սոլյարիում ավելի հաճախ է հանգեցնում մաշկի քաղցկեղի, քան ծխելը՝ թոքերի քաղցկեղի:
5. Վատ սնունդ
Կան բազմաթիվ վկայություններ, որ քաղցր, տակապած, ճարպերով հարուստ սնունդը հանգեցնում է մահացու հիվանդությունների նույն չափով, ինչ և ծխելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը