«Չծառայածները հաստատ կհամոզեն ծառայածներին, որ ծառայել է պետք…»
Advertisement 1000 x 90

«Չծառայածները հաստատ կհամոզեն ծառայածներին, որ ծառայել է պետք…»

Արմեն Դուլյանը գրում է.

«Նոյեմբերի 22-ին խորհրդարանում տեղի է ունենալու քննարկում՝ արդյոք ուսանողին պետք է թողնել, որ մինչև վերջ սովորի, թե՞ պետք է տանել բանակ… Քննարկումը վարելու է էդուարդ Շարմազանովը՝ երբեք բանակում չծառայած… Ասում եք՝ խոխմա՞ է… Բա երբ իշխող կուսակցության առաջնորդի տեղակալ Արմեն Աշոտյանը, ի դեպ էլի երբեք չծառայած, սահմանադրական հանրաքվեի նախօրեին «անկախ» հաղորդում էր վարում Հանրայինով, դա խոխմա չէ՞ր…

Անցանք առաջ՝ զինծառայության շուրջ քննարկումներին իշխանությունների կողմից մասնակցելու են՝ պառլամենտի խոսնակ Արա Բաբլոյան՝ երբեք բանակում չծառայած, նաև…

ուշադրություն՝ Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը՝ Այո, այո, ուրիշ տեղ ասեք՝ չեն հավատա՝ մեզ մոտ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է մի մարդ, որը երբեք չի ծառայել բանակում…

Իսկ ուսանողների թիմը ղեկավարելու է բանակում երկու տարի ծառայածը, նաև ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագիծ գնացածը՝ նա պաշտպանելու է ուսանողներին բանակ չտանելու տեսակետը, ինչին դեմ են լինելու բարձրաստիճան չծառայածները…

Ասում եք՝ զավե՞շտ… Կներեք, իսկ որևէ մեկը կասկածում է, որ առաջիկա քննարկման ընթացքում չծառայածները ծառայածներին համոզելու են, որ ծառայելը ճիշտ է…»:



Նման նյութեր