Գիտականորեն ապացուցված է, որ մեղրի և դարչինի խառնուրդը բարենպաստ ազդեցություն է թողնում մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ: Նույնիսկ առանձին-առանձին նրանք շատ օգտակար են, իսկ միասին հիանալի արդյունք են տալիս:
Մեղրը, որպես մրսածության դեմ միջոց, դեռ վաղ ժամանակներից է կիրառվում: Այն ունի հակահամաճարակային, հակաբորբոքային և դիմադրողականությունը բարձրացնող հատկություն: Դարչինը բարենպաստ ազդեցություն ունի աղեստամոքսային տրակտի վրա, իջեցնում է շաքարի, արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը և ամրապնդում է նյարդային համակարգը:
Եվ այսպես. որքան և ինչի համար է պետք օգտագործել մեղրը դարչինի հետ:
Քաշի իջեցում
Ամեն օր, քնելուց և առավոտյան նախաճաշելուց առաջ խմել մեղրով ու դարչինով խառնուրդը, նախորոք բաժակով եռացրած ջրում լուծված:
Խառնուրդի ամենօրյա օգտագործումը կնիհարեցնի նույնիսկ ամենագեր մարդուն:
Նիհարեցում
Խառնուրդը պետք է պատրաստել քնից առաջ:
1. 1 թեյի գդալ դարչին, 2 թեյի գդալ մեղր (կարելի է չափը ավելացնել, բայց պահպանել չափաբաժինը, 1:2):
2. 1 բաժակ ջուրը եռացնել:
3. Դարչինտ լցնել ջրի մեջ. թողնել որ թրմվի 1/2 ժամ:
4. Երբ ջուրը հովանա՝ մեղրը խառնել: Եռացած ջրում մեղրը կորցնում է հատկությունները:
5. Քնելուց առաջ խմել խառնուրդի կեսը, մյուս կեսը ծածկել և դնել սառնարան:
6. Առավոտյան խմել մյուս կեսը՝ առանց տաքացնելու: Խմել միայն սառը կամ սենյակային ջերմաստիճանով:
Այս բաղադրատոմսին ոչինչ մի ավելացրեք: Ո՛չ կիտրոն, ո՛չ քացախ: Խառնուրդը նշվածից ավելի հաճախ օգտագործել պետք չէ, և այն ազդում է միայն սոված վիճակում, հատկապես՝ քնելուց առաջ:
Օգնում է գրեթե բոլորին:
Այս ծրագիրը նիհարեցնում է իրանը, բայց նիհարելու որոշակի մակարդակի հասնելուց հոտո, դուք արդեն չեք կարող նիհարել:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեղրը դարչինի հետ ունեն մաքրող հատկություն:
Խառնուրդը մաքրում է մարսողական համակարգը և ոչնչացնում է մակաբույծներին, սնկերը և մանրէները, որոնք դանդաղացնում են մարսողությունը, իջեցնում է рН-ը:
Երբ ամեն ինչ մաքրվի, ձեր քաշի նվազեցումը կանգ կառնի: Պետք է դադար տալ:
Սրտային հիվանդություններ
Ամեն օր, նախաճաշին հացով կերեք մեղրի ու դարչինի խյուսը: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և մարդուն փրկում է սրտի կաթվածից: Այն նույնիսկ արդեն սրտի կաթված ունեցած մարդկանց մոտ իջեցնում է կրկնվելու հավանականությունը:
Մեղրի ամենօրյա օգտագործումը լավացնում է շնչառությունը և ամրացնում է սրտամկանը:
Թուլություն
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի մեջ շաքարի պարունակությունը օգտակար է ուժերը պահպանելու համար: Հավասար քանակությամբ դարչինի ու մեղրի օգտագործումը ծեր մարդկանց մոտ, բերում է շարժունակության ու կենտրոնացման լավացմանը:
Արտրիտ
Արտրիտով տառապող մարդիկ կարող են ամեն օր, առավոտյան և երեկոյան ընդունել 1 բաժակ տաք ջուրը 2 գդալ մեղրի և 1 թեյի գդալ դարչինի հետ: Այս հեղուկի ամենօրյա օգտագործումը բուժում է նույնիսկ խրոնիկ արտրիտը:
Խոլեստերին
2 ճ.գդալ մեղրը և 3 թեյի գդալ դարչինը՝ խառնած 2 բաժակ տաք ջրով, 2 ժամվա ընթացքում իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի 10%-ը: Խառնուրդի ընդունումը օրը 3 անգամ, նույնիսկ խրոնիկ հիվանդների մոտ խոլեստերինը նորմավորում է: Գիտնականները նշում են նաև, որ մաքուր մեղր օգտագործող մարդիկ, նույնպես չեն բողոքում խոլեստերինից:
Դիմադրողականություն
Մեղրի և դարչինի ամենօրյա օգտագործումը, ամրացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, և պաշտպանում է մանրէներից և վարակներից: Գիտնականները պարզել են, որ մեղրի մեջ երկաթ ու զանազան վիտամիններ կան:
Միզափամփուշտի բորբոքում
2 ճ. գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը խառնել 1 բաժակ գոլ ջրով և խմել: Այն սպանում է միզափամփուշտում կուտակված միկրոբները: