Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը Մայր Թերեզայի անվան մրցանակ է ստացել սոցիալական գործունեության բնագավառում ձեռքբերումների համար: Ինչպես հայտնել է Designboom-ը, նրան պարգևատրել են բնական և տեխնածին աղետների գոտիներում բազմամյա աշխատանքի համար:
1990-ական թվականների սկզբին նա աշխատել է Ռուանդայում ու Քոբեում և եղել է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի հանձնաժողովի խորհրդատուն: Նրա գլխավոր գյուտը բամբուկից և թղթից պատրաստված ոչ թանկ տներն են վերաբնակների համար: Ներկայում այդ նախագիծն իրականացվում է Քենիայում:
Մրցանակի հանձնման արարողությունը դեկտեմբերին տեղի կունենա Հնդկաստանում: